Գրասենյակային Մերսում

Այս մերսման ձևը մշակված է հատուկ նստակյաց աշխատանք կատարող մարդկանց համար, որը կօգնի  Ձեր ուզած ժամին 15 րոպեի ընթացքում վերականգնել աշխատունակությունը և հանել մարմնի ընդհանուր լարվածությունը։

Ի՞նչ է և ինչպե՞ս է իրագործվում գրասենյակային մերսումը։

Հատուկ 15 րոպե տևողությամբ մերսում Ձեր գրասենյակում։

Մերսման ժամանակ աշխատանք է կատարվում  գլխի,  ուսագոտու, գոտկատեղի, ողնաշարի, կրծքային և պարանոցային հատվածների, թևերի և ոտքերի վրա։ Այս մերսման ժամանակ կիրառվում է կետային մերսում և ակուպրեստուրա։ Մերսումը կարող է մարմնի վրա թողնել կամ հանգստացնող-թուլացնող, կամ տոնիզացնող-առույգացնող ազդեցություն՝ կախված մերսվողի ցանկությունից։ Կատարվում են նաև պասիվ շարժումներ։

Գրասենյակային մերսումը կատարվում է հատուկ աթոռի վրա։  Աշխատանքի համար անհրաժեշտ չեն յուղեր և լասյոններ, քանի որ մերսումը կատարվում է շորերի վրայից անմիջապես աշխատավայրում։

Գրասենյակային մերսումը կարող է լինել ինչպես մեկանգամյա, այնպես էլ պարբերական։

Գրասենյակային մերսման գլխավոր նպատակաը առողջության պահպանումն է։ Այն կանխարգելիչ միջոց է հենաշարժողական համակարգի հիվանդությունների համար։

Կարճատև գրասենայակային մերսումը, աշխատանքի ընթացքում, կօգնի խուսափել բազմաթիվ հենաշարժողական համակարգի հիվանդություններից՝ օստեոպարոզ (ոսկրանյութի պակաս), օստեոարտրոզ և օստեոխոնդրոզ (ծայրամասային հոդերի և ողնաշարի ֆունկցիայի խանգարում), ողնաշարի ճողվածքներ, պրատռոզիաներ, կեցվածքի տարբեր շեղումներ, հիպոտոնուս և հիպերտոնուս մկաններում, ջլերի և կապանների էլաստիկության և սահամանափակության խնդիրներ։

Նույնիսկ կարճաժամկետ մերսումից հետո հոգնած և լարված մկանների աշխատունակությունը վերականգնվում է։ Մկաններում լավանում է արյան շրջանառությունը և թթուների արտազատման երևություները։ Մեծանում է մկաններին թթվածնի մատակարարումը և նյութափոխանակության արգասիքների դուրս բերումը։ Արդյունքում մերսումից հետո վերանում է ցավի և ծանրության զգացողությունը մկաններից և փայտացած ոսկորների ճռճռոցը վերափոխվում է ավելի էլաստիկ և սահուն շարժումների։ Իսկ մկանային կորսետի վերականգնումը թույլ է տալիս ողնաշարը պահել ուղիղ ողջ օրվա ընթացքում։

Գրասենյակային մերսման հաջորդ կարևոր նպատակը աշխատունակության աճի բարձրացումն է, որը հնարավոր է իրագործել միայն ֆիզիակապես և հոգեպես առողջ աշխատակազմի միջոցով։

Ի՞նչ է անհրաժեշտ առաջնահերթ իմանալ ձեր առողջության և գրասնեյակային մերսման մասին։

Գրասենյակային մերսումը և նյարդային համակարգը

Գրասենյակային մերսումը լուրջ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, որը մերսման ընթացքում առաջինն է արձագանքում մաշկի և մկանների մեխանիկական գրգռվածությանը։ Դրանից հետո իմպուլսները ակտիվացնում են նյարդային կենտրոնների գործունեությունը և կարգավորում նյարդային համակարգը։ Ինչպես նաև խթանում են ուղեղի աշխատանքի բարելավմանը։

Մերսումը լավացնում է ստեղծագործական միտքը, հանում է հոգնածությունը, գլխացավերը, սթրեսը, կարգի է բերում մտքերը և  էմոցիաները։ Կարճ ասած՝ ուղեղի “վերալիցքավորում” է տեղի ունենում։ Բացի այդ, օրգանիզմին հաճույք է պատճառում։

Գրասենյակային մերսումը արյան շրջանառության լավացման միջոց

Գրասենյակային մերսումը առաջնահերթ կանխարգելում է հիպոդինամիան և նվազեցնում երկարատև նստելու հետևանքները։ Թերշարժունությունը օրգանիզմում բերում է մկանային ատրոֆիայի, կանգային երևույթների, որոնք դառնում են մի շարրք հիվանդությունների պատճառ։ Մկանը պոմպի դեր է կատարում օրգանիզմում, նրանց աշխատանքից ակտիվանում է անոթների աշխատանքը և կարգավորվում արյան շրջանառությունը։ Մկանային կծկումների շնորհիվ արյունը օրգաններին ավելի արագ է մատակարարում թթվածնով և սննդանյութերով։ Մերսման միջոցով մենք լավացնում ենք արյան շրջանառությունը, ուղեղի սնուցումը, սրտի աշխատանքը, արագացնում ենք նյութափոխանակությունը, թուլացնում մկանային լարվածությունը և կանգային երևույթներ ենք վերականգնում։

Ինչու՞ է անհրաժեշտ գրասենյակային մերսումը և ինչի՞ն է նպաստում․

  • Աշխատակազմում հարաբերությունների բարելավում
  • Աշխատունակության աճ
  • Ուշադրության կենտրոնացման բարձրացում
  • Լարվածությունից արագ դուրսբերում
  • Անձնակազմի առողջության պահպանում
  • Ամուր աշխատանքային ոգու ձևավորում
  • Աշխատանքում սխալների նվազեցում
  • Աշխատանքում արագության և արդյունավետության պահպանում
  • Աշխատանքային դադարների նվազեցում և ճիշտ օգտագործում
  • Իմունիտետի ամրապնդում և հիվանդությունների կանխարգելում

Եթե դուք վաղուց արդեն մտահոգված եք Ձեր աշխատակազմի առողջության պահպանմամբ և ուզում եք նրանց ընդգրկել կորպորատիվ առողջարարական ծրագրերի մեջ, մերսումը արդյունավետությամբ լավագույններից մեկն է։ Այն համարվում է բավական շահավետ ներդրում իր կոմպլեքս պրոցեդուրաների շնորհիվ։

Որպեսզի պայքարել վատ սովորությունների դեմ, անհրաժեշտ է ստեղծել նորերը՝ լավերը։

Մեր կազմակերպությունը կնքում է պայմանագրեր արդյունաբերական կազմակերպությունների, իրավական և ֆինանսական ընկերությունների, առևտրական կազմակերպությունների հետ։ Մեր ծառայությունները գործում են նաև կոնգրեսների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների ժամանակ։

Գնացուցակի և փաթեթների մանրամասներին ծանոթանալու համար սեղմե՛ք այստեղ։