Քիչ թե շատ բոլոր մարդկանց մոտ էլ աղմկում են հոդերը։ Տարիքի հետ այդ աղմուկը ավելանում է և ավելի արտահայտված է դառնում։
Ինչու՞ է դա տեղի ունենում և որքանո՞վ է վտանգավոր։
Թխկոց, ճռոց և շրխկոց եք լսում Ձեր հոդերից շարժումների ժամանակ, երբեմն դրանք թույլ են, քիչ լսելի, իսկ երբեմն էլ անընդհատ են և անհագստություն պատճառող։ Սակայն ո՛չ ինտենսիվությունը, ո՛չ տևականությունը չեն վկայում լուրջ ախտահարումների մասին։ Բժիշկները հանգստացնում են, նշելով, որ այդպիսի ձայները միշտ չէ, որ խոսում են լուրջ հիվանդությունների մասին։
Ինչի՞ց է առաջանում հոդերի աղմուկը։
Մինչ օրս դա վիճելի հարց է։ Մենք կնշենք ամենատարածված կարծիքները․
- Հոդերը, որոնք միացնում են մեր ոսկրերը իրար, պատված են աճառային հյուսվածքով և գտնվում են այսպես կոչված “պարկի” մեջ, որը լցված է հեղուկով։ Երբեմն լինում է այնպես, որ խախտվում է հոդամակերեսների տեղակայումը և ոսկորները կարող են հանդիպել իրար առաջացնելով շրխկոց հոդերում։
- Հոդապարկը հեղուկով է լցված, որը մեր շարժումները ավելի սահուն է դարձնում։ Կտրուկ շարժումների ժամանակ այդ հեղուկը տատանվում է առաջացնելով գազային պղպջակներ, որոնց պայթելն էլ առաջացնում է թույլ ձայն հոդերում։
- Ջրի պակասը կարող է բերել հոդերի չորության։ Այդ ժամանակ հեղուկը հոդապարկում չորանում է, ինչի հետևանքով էլ խախտվում է հոդի ամորտիզացիոն ֆունկցիան և սնուցումը։ Նրանք սկսում են հարվել՝ սկզբից առաջացնելով միայն աղմուկ, ապա ուղեկցվում նաև ցավային զգացողություններով։
- Սպորտը և գերծանրաբեռնված մարզումները նույնպես կարող են բերել հոդերում աղմուկի առաջացման, հատկապես, եթե մինչ այդ Դուք չեք կատարել նման ծարաբեռնվածությամբ պարապմունքներ։ Եթե միառժամանակ մի քանի հոդ է ճտտում և ուղեկցվում է ցավով, ուրեմն գերբեռնել եք հոդերը։ Վերանայեք Ձեր մարզումները, այլապես կսկսվի արթրոզ։
- Եթե գրիպով եք հիվանդացել կամ տարել եք ինֆեկցիոն հիվանդություն, զգույշ եղեք, ինֆեկցիան կարող է թաքնվել հոդերում և առաջացնել արթրիտ։ Աղմուկի ավելացման և ցավի ուղեկցման դեպքում դիմեք մասնագետի։
- Սպիտակուցային դիետան նույնպես բերում է հոդերում աղմուկի առաջացման։
- Ի ծնե գերճկունությունը, կապանային թուլությունը նույնպես պատճառ է։
Անհանգստանալու առիթ կա, եթե հոդերում աղմուկը ուղեկցվում է․
- ցավով և թմրությամբ
- այտուցով և կարմրածությամբ
- շարժումների սահմանափակությամբ
- ոտքերի դողով և թուլությամբ
Այս ախտանիշները խոսում են մի շարք հիվանդությունների առաջացման մասին, որոնցից մի քանիսին են․
- օստեոարթրոզ և օստեոխոնդրոզ
- արթրիտ և արթրոզ
- տենդինիտ
- բուռսիտ
Խորհուրդներ
- Առավոտյան սոված փորին խմեք մեկ բաժակ ջուր, բայց ոչ փութկոտ, այլ կում-կում։ Դա յուրահատուկ ցնցուղ է հոդերի համարԱշխատեք օրվա ընթացքում էլ շարունակել խմել 1-1,5 լ ջուր։
- Ֆիզիկական չափավոր մարզումներ կատարեք, քայլեք, լողի գնացեք և հիշեք շարժումների սահմանափակումը հիմնական վտանգն է մեր հոդերի համար։ Այդ իսկ պատճառավո, որպեսզի օգնեք Ձեր հոդերին, գոնե ժամը մեկ կանգնեք, քայլեք աշխատավայրում, կարող եք նույնիսկ աստիճաններով իջնել և բարձրանալ։ Շատ ավելի լավ կլինի առավոտյան և երեկոյան կքանիստ կատարել 15-20 անգամ։
- Հերևեք ճիշտ սննդակարգին։ Կերեք թարմ միրգ ու բանջարեղեն, կաթնամթերք։
- Ազատվեք ավելորդ քաշից։
- Կրեք հարմարավետ կոշիկներ՝ ցածր կրունկով։
- Հետևեք կեցվածքին։
Կարևոր է
Մարդիկ, որոնք սիրում են ճտճտացնել մատերը, բառիս ամենաբուն իմաստով, քաշում, տեղահան են անում հոդերը իրենց բնականոն տեղից, որը շատ վտանգավոր է, քանիզի հետագայում կարող են լայնանալ հոդերը և որոշ ժամանակ անց, առանց միջամտության դուրս թռնել րենց տեղից։
Վարեք առողջ ապրելակերպ և Ձեր հոդերը չեն աղմկի։