Ինչպես վերացնել պարանոցի «կեղծ կուզը»

«Կեղծ կուզը» պարանոցա-կրծքային հատվածում ճարպային հյուսվածքի կուտակումն է, որը առաջանում է հորմոնալ խախտման հետրանքով։ Սովորաբար առաջանում է դաշտանադադարի ժամանակ, մինչ այդ կանացի հորմոնների ազդեցությամբ ճարպը կուտակվում է ազդրերում և նստատեղում։ Արյան մեջ էսթրոգենինվազեցմամբ և անդրոգենի ավելացմամբ ճարպի կուտակումը սկսում է կատարվել ինչպես տղամարդկանց մոտ՝ որովայնի և պարանոցի շրջանում։

Ինչպե՞ս ազատվել

Սապատը խնդիր է նաև կանանց համար, ովքեր ունեն նորմայից ավել քաշ: Մարմնի վերին մասում առաջանում է ճարպային բարձիկ, որը խախտում է արյան շրջանառությունը, ինչն էլ իր հերթին բերում է գլխուղեղի արյան շրջանառության խախտման: Տարիների ընթացքում առաջանում է կուզ:

Որպեսզի պայքարել սապատի դեմ անհրաժեշտ է ունենալ ամուր և առողջ ուսահոդեր և ուսագոտու մկաններ: Որպես կանոն այդ հատվածի մկանների և հոդերի թուլությունն է բերում սապատի առաջացման: Պետք է ինտենսիվ աշխատել վերին վերջույթներով, որպեսզի ցրվի սապատի ճարպը:

Օրինակ ուսերը պտտել տարբեր հարթություններիով 50-20 անգամ, ապա նույնը կատարել ծանրոցով: Վարժությունների շնորհիվ կլավանա ընդհանուր արյան և ավշի շրջանառությունը:

Շատ կարևոր է մերսումը, այն անհրաժեշտ է կատարել կտրուկ, ճարպերը տրոհող, արյան հոսքը ավելացնող ձևով: 3-6 ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում, այն լիովին կվերանա:

Երրորդ պայմանը դա ճիշտ սննդակարգն է: Սնունդը պետք է հարուստ լինի սպիտակուցներով և ածխաջրերով  (բանջարեղեն, որոշ մրգերի տեսքով) և մեծ քանակությամբ ջուր:

Մերսումը

Այն հատվածում, որտեղ ողնաշարի պարանոցային հատվածը միանում է կրծքային հատվածին, առաջանում է խցանման երևույթներ: Ճարպային հյուսվածքը, որը հավաքվում է վզի այս հատվածում, հաստանում է և առաջանում է կուզ: Սովորաբար կանանց մոտ այն ի հայտ է գալիս 35-ից հետո: Ավելի արտահայտված է ավել քաշ ունեցող կանանց մոտ: Իհարկե լավ կլինի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել և չթողնել, որ այն առաջանա, բայց եթե արդեն ի հայտ է եկել, անհրածեշտ է համբերատար և նպատակաուղղված վերացնել այն: Պայքարելու ամենաարդյունավետ միջոցը մերսումն է: Որքան շուտ սկսեք այդ հատվածի մերսումը, այնքան քան քիչ կաճի ր կզարգանա: Մերսում կարող է կատարել ինչպես մասնագետը, այնպես էլ Դուք: Շարժումնեը պետք է կատարել սահուն, ժամացույցի սլաքի ուղղությամբ: Եթե Դուք ինքնամերսում կատարեք օրվա մեջ մի քանի անգամ, ապա արդյունքը չի ուշանա: Խորհուրդ է տրվում մերսումից առաջ տաք վաննա ընդունել: Վաննայի մեջ կարող եք ավելացնել ուտելու սոդա  (200գր սոդան վաննայի մեջ) :  Պրոցեդուրայի տևողությունը 15 րոպե: Այդ լոգանքը կարող է նիհարեցնող ազդոցություն ունենալ:  Մերսումից առաջ կարելի է նաև տաքացնող թրջոցներ օգտագործել:  Թրջոցը կարող է լինել նաև ռամաշկայի, երինջի թուրմով:  Արդյունավետությունը ավելանում է, երբ բոլոր պրոցեդուրաները կատարվում են համատեղ և վերջում ինտենսիվ մարզումներ վերին վերջույթների համար: