Կեցվածքի շեղումը մարմնի դիրքի տևական շեղումն է նորմայից, որը ուղեկցվում է ողնաշարի ֆիզիոլոգիական կորությունների ավելացմամբ կամ նվազեցմամբ։ Այն համարվում է ախտանիշ, որը ժամանակին չկանխելու դեպքում կարող է առաջացնել բազմաթիվ հիվանդություններ։
Անատոմիա
Նորմալ ողնաշարը ունի 4 ֆիզիոլոգիական կորություն․
Ողնաշարի ֆիզիոլոգիական կորությունները ողնաշարի ամորտիզացիան են ապահովում և կանխում վնասվածքների առաջացումը։ Այս կորությունների ավելցուկի կամ պակասի դեպքում կեցվածքը շեղվում է։
Կեցվածքի շեղման դասակարգումը
Կիֆոտիկ կեցվածք – Որի ժամանակ ավելանում է ողնաշարի կրծքային հատվածի կորությունը (կիֆոզ)։ Այն կարող է ուղեկցվել գոտկային կորության (լորդոզի) պակասեցմամբ։
Կլոր մեջք – Որի ժամանակ կրծքային կորությունը (կիֆոզ) արտահայտված ավելանում է և ուղեկցվում գոտկային կորության (լորդոզի) բացակայությամբ։
Կլոր-ուռուցիք մեջք – Որի ժամանակ ողնաշարի բնական բոլոր կորությունները ավելանում են։
Հարթ մեջք – Որի ժամանակ ողնաշարի բնական բոլոր կորությունները պակասում են։
Հարթ-ուռուցիկ մեջք – Որի ժամանակ ողնաշարի կրծքային կորությունը (կիֆոզ) հարթվում է։ Երբեմն ուղեկցվում է գոտկային կորության (լորդոզ) ավելացմամբ։ Լինում են դեպքեր, երբ հարթվում է նաև պարանոցային կորությունը (լորդոզը) ։
Սկոլյոտիկ կեցվածք – Որի ժամանակ ողնաշարը թեքվում է միջին գծից աջ կամ ձախ։ Ի տարբերություն սկոլյոզի՝ չի նկատվում ողերի պտույտ։
Հետևանքները
Երկարատև կեցվածքի շեղումը բերում է ողնաշարի ամբողջականության խախտման, դեգեներատիվ փոփոխությունների, սկավառակի ճողվածքի, սկոլյոզի առաջացման, ինչպես նաև, մի շարք ներքին օրգանների ֆունկցիաների խախտման։Կախված ախտահարված հատվածից և խորությունից առաջանում են ցավեր ողնաշարի տարբեր հատվածներիում, սահմանափակվում է շարժունակությունը, ձեռքերում և ոտքերում թմրություն և ծակծկոցի զգացողություն, տեսողության անկում, ականջների հետևում, թիակների շուրջ կրակող ցավեր, հաճախասրտություն, ստամոքսացավ և այլն։ Ախտանիշների բազմազանությունը բացատրվում է նրանով, որ դեֆորրմացված ողնաշարի տարբեր հատվածներում սեղմվում են նյարդարմատները և բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնում։
Որպեսզի չառաջանան նման բարդություններ և կեցվածքային շեղումները ժամանակին կանխվեն, անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ մկանային կորսետի ամրապնդման և կեցվածքի ճիշտ պահպանման համար։