Հարմար է

Հիմա դուք կարող եք տնտեսել Ձեր ժամանակը։ Մենք մոտենում ենք Ձեր աշխատավայր (բնակարան, ցուցահանդեսների, կոնգրեսների, դասընթացների և ցանկացած այլ միջոցառումների վայր), մերսման համար նախատեսված հատուկ աթոռով, և կատարում ենք մերսում անմիջապես գրասենյակում։

Հենց այս հարմարավետ բազկաթոռն է, որ օգնում է մեզ ապահովել մեր գործընկերների առողջության պահպանումը և աշխատունակության բարձրացումը։

Աթոռը շատ քիչ տեղ է գրավում, նույնիսկ, եթե ընկերությունը չի կարողանում հատուկ մերսման սենյակ տրամադրել, մենք կարող ենք աշխատել անմիջապես աշխատասեղանի մոտ։