Մերսման ամենանրբանկատ և հատուկ ուղղությունն է։ Խորհուրդ ենք տալիս մեր ծառայությունից օգտվելուց առաջ խորհրդակցել Ձեր գինեկոլոգի հետ, ստանալ համապատասխան թույլտվություն։
Մենք մեզ հետ բերում ենք հղիների համար նախատեսված մերսման հատուկ սեղան, որը թույլ է տալիս մերսման ժամանակ հանգիստ պառկել փորի վրա։ Այս մերսումը թույլ է տալիս․
Մերսումը կատարվում է շատ նուրբ, ինչը թույլ է տալիս թուլանալ, հանգստանալ և ստանալ բավականություն։
Ինչպե՞ս է կատարվում
Կարևոր է․ անցանկալի բարդություններից խուսափելու համար բժիշկները արգելում են հղիության առաջին երեք ամիսների ընթացքում ստանալ որովայնի և մեջքի մերսում։
Անատոմիական կառուցվածքով մերսման սեղանը թույլ է տալիս մերսումը կատարել փորի վրա պառկած, որն էլ հեշտացնում և անվտանգ է դարձնում մերսումը։
Սեանսի ընթացքում կիրառվում են միայն հանգիստ, նուրբ , փափուկ մեթոդներ։ Մերսվում է պարանոցը, թիկունքը, գոտկատեղը, նստատեղը և ոտքերի հատվածները։
Ինչու՞ հենց մենք
Medmassage – ի մասնագետները ընտրում են հղիների համար մերսման անհատական մշակված կոմպլեքս։ Մենք ուշադիր ենք հաճախորդների նկատմամբ և առանձնացնում ենք հղիների գլխավոր խնդիրները։ Մենք ուշադրություն ենք դարձնում Ձեր հանգստությանը, և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան լարվածության վերացմանը, այդ է պատճառը, որ մենք ենք այցելում Ձեր տուն Ձեր ցանկացած ժամին և բերում մեզ հետ անհրաժեշտ ամեն բան։
Մենք հոգում ենք Ձեր և Ձեր ապագա երեխայի հանգստության և առողջության մասին։