Մանկական մերսում

Ի՞նչ օգուտ կստանա Ձեր երեխան մանկական մերսումից․

  • Կայունացնում է քունը և լավացնում կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը։
  • Օգնում է կտրուկ աճել ընդհանուր զարգացման մեջ։
  • Բարձրացնում է երեխայի տրամադրությունը, ինքնազգացողությունը և իմունիտետը։
  • Կրծքով կերակրվող երեխային ազատում է աղիքային խնդկիրներից ու փորացավից (գազեր):
  • Կանխում է հարթաթաթությունը
  • Կանխում է կոնք-ազդրային դիսպլազիան։
  • Վերացնում է ախտածին կամ դանդաղացած ռեֆլեքսները։
  • Հանում է գերզգայնությունը, ծնոտի, ձեռքերի և ոտքերի դողը։
  • Կանխում է կեցվածքային շեղումները և ամրացնում կեցվածքը։
  • Կանխում է մկանների բարձր տոնուսը (հիպերտոնուս), զարգացնում է շարժունությունը։
  • Բուժում է և կանխարգելում։

Տվե՛ք Ձեր երեխային քաջ առողջություն, ուրախություն և նորմալ քուն։ Մանկական մերսման միջոցով կարգավորե՛ք և կանխե՛ք մի շարք հիվանդություններ, պարգևե՛ք երեխային ուրախություն, ապահովե՛ք անհոգ և երջանիկ մանկություն։ Մեր մասնագետները սիրում են իրենց աշխատանքը և երեխաներին, ամենայն պատասխանատվությամբ են մոտենում իրենց աշխատանքին, բարյացկամ են և հոգատար։ Նրանք դրական հույզեր կպարգևեն Ձեզ և Ձեր երեխային։

Մենք կատարում ենք առողջարարական, զարգացնող և ընդհանուր ամրապնդող մերսում՝ սկսած կյանքի առաջին տարուց։ Միշտ պատրաստ ենք խորհուրդ տալ, թե մերսման որ տեսակն է անհրաժեշտ Ձեր փոքրիկին՝ կախված նրա առողջական և ֆիզիկական վիճակից։

ԻՆչպե՞ս է կատարվում

  • Մանկական մերսման անցկացման համար, առաջին ամենակարևոր պայմանը՝ ընտրված ճիշտ ժամանակն է։ Երեխան պետք է լինի քունը առած և կուշտ։ Նախընտրելի է, որպեսզի ուտի սեանսից 40-60 րոպե առաջ և քնի վերականգնումից 20-30 րոպե հետո։
  • Մերսումից առաջ մասնագետը պետք է հոգեբանական և ֆիզիկական կոնտակտի մեջ մտնի երեխայի հետ։ Արդյունքի լավագույն գրավականներից մեկը դա է։
  • Մերսողը ուշադիր լսում է ծնողներին և հետազոտում երեխայի բժշկական թերթիկը։ Ելենելով երեխայի տարիքից, վիճակից և հատկություններից՝ ընտրվում է անհատական մերսման ձևը։

Ինչու՞ հենց մենք

  1. Մենք հասկանում ենք, թե որքան դժվար է երեխայի հետ գնալ պոլիկիլնիկա։ Այդ պատճառով մասնագետը ինքը կմոտենա Ձեր նշած վայր և Ձեր ցանկացած ժամին։ Դա կօգնի Ձեզ ազատ ժամանակ ունենալ և տրամադրել այն Ձեզ և Ձեր մտերիմներին։
  2. Երեխայի մերսումը հարմար է անցկացնել տանը, քանի-որ նա գտնվում է իր սիրելի և սովոր միջավայրում ու զգում է իրեն ապահով, ինչը կազատի ավելորդ սթրեսից։
  3. Մեր մասնագետները կատարում են մերսման բոլոր տեսակները՝ սկսած կրծքով կերակրվող տարիքից, եթե չկան հակացուցումներ։ Յուրաքանչյուր երեխային տրվում է անհատական մոտեցում՝ ինչպես կանխարգելիչ, այնպես էլ վերականգնողական մերսման ընթացքում։
  4. Իմանալով մերսման նրբությունները՝ մերսողը ազդում է երեխայի մաշկի, հոդերի, մկանների, նյարդային համակարգի վրա՝ լավացնելով և բարելավելով դրանք։