Մեր մասին

Բարի գալուստ MedMassage։

Բոլորովին վերջերս ստեղծված MedMassage թիմը նորովի և ժամանակակից մեթոդներով Ձեզ կմատուցի մերսման և առողջապահության ծառայություններ։

Մեր նպատակն է առաջնահերթ դարձնել առողջության պահպանումը, ինչպես նաև բարելավումը ու սպառնացող խնդիրների կանխարգելումը։

Մեր գործունեության շնորհիվ մենք փորձում ենք յուրաքանչյուրին իրազեկ դարձնել մերսման և դրա անհրաժեշտության մասին, յուաքանչյուրի կենցաղի մի մասը դարձնել այն և, ի վերջո, հասնել նրան, որ յուրաքանչյուրի մոտ ձևավորվի բարձր գիտակցություն սեփական առողջության անգնահատելի լինելու վերաբերյալ։

Մեր թիմը համալրված է բացառապես համապատասխան կրթություն և որակավորում ունեցող անձանցով, ովքեր աշխատանքի անցնելուց առաջ վերապատրաստվում են մեզ մոտ՝ ձեռք բերելով հաճախորդների հետ շփման փորձառություններ, հիգիենայի պահպանման և աշխատանքին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու հմտություններ։

Մենք մոտենում ենք Ձեր նշած հասցեով՝ համապատասխան աթոռով և մերսմանն անհրաժեշտ այլ պարագաներով։

MedMassage – ը Ձեզ է առաջարկում նաև Գրասենյակային մերսման բարձրակարգ և որակյալ ծառայություններ, ինչը կարելի է ասել, որ գրեթե նորույթ է մերսման և գրասենյակային աշխատանքի բնագավառում։ Մանրամասներին ծնարոթացեք այստեղ։

Այսպիսով, մենք ունենք առողջ հասարակություն կերտելու նպատակ, ինչը հնարավոր է իրագործել միայն համատեղ աշխատանքի շնորհիվ։

Եղե՛ք առողջ, եղե՛ք երջանիկ։