Մերսման այս ուղղությունը համապատասխանում է մարզիկներին և մարզումների սիրահարներին։ Այն օգնում է․
Սպորտում մեծ հաղթանակների հասնելու համար պետք են համառ և հետևողական մարզումներ։ Մերսումը պրոֆեսիոնալ և անփոխարինելի մի մասնիկն է, որի միջոցով մարզիկը վերականգնում է իր ուժերը։ Մեր մասնագետները կմոտենան թե՛ տուն, թե՛ մարզասրահ և թե՛ մրցումների վայր։ Մեր ծառայություններից օգտվում են պրոֆեսիոնալ մարզիկնեը, մարզումների սիրահարները։
Ինչպե՞ս է կատարվում
Մեր մասնագտեները կմոտենան Ձեզ հարմար ժամին, Ձեզ հարմար վայր՝ իրենց հետ բերելով անհրաժեշտ ամեն ինչ։ Խնդիրց ելնելով՝ ընտրվում է մերսման անհատական ծրագիր՝ մարզումային, նախամարզումային կամ վերականգողական։
Մարզումային – մերսումը կատարվում է մարզումներին զուգահեռ և օգնում բարձրացնել աշխատունակությունը, հանել մկանային լարվածությունը, ավելացնել մկանների էլաստիկությունը ու ամրությունը։ Մերսումը մշակվում է Ձեր սպորտաձևի առանձնահատկություններն ու մկանների վրա ընկած ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով։ Օգնում է արագ վերականգնել ուժերը և խուսափել գերհոգնածությունից։ Բարձրացնում է Ձեր մարզումների արդյունավետությունը։
Նախամարզումային – Անհրաժեշտ է կատարել մրցումներից անմիջապես առաջ։ Օգնում է լավացնել մարզիկի ֆիզիկական և հոգեկան մարտունակությունը, նրան պատրաստել առաջիկա մրցումներին։ Տոնիզացնող ազդեցություն է թողնում մկանների վրա և մարզիկին օգնում է հեշտությամբ հաղթահարել ծանրաբեռնվածությունը և ակտիվությունները։
Վերականգնող – Անհրաժեշտ է և՛ մարզումների ընթացքում, և՛ հետո։ Այս մերսման տարբերությունը այն է, որ չի թողնում մկանները թուլանան ու բարձրացնում է մկանային տոնուսը, արագ վերականգնում մարմնի ֆունկցիոնալությունը։
Ինչու՞ հենց մենք