Օստեոխոնդրոզ

Գիտականորեն ապացուցված է, որ նստած դիրքում ողնաշարի վրա ավելի մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում, քան կանգնած և պառկած դիրքերում։ Իսկ ոչ ճիշտ կեցվածքով նստելիս, երբ մեջքն ու գլուխը թեքված են առաջ, ողնաշարի ծանրաբեռնվածությանը բազմապատկվում է և հենաշարժողական համակարգի բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ է հանդիսանում, որոնցից մեկն էլ օստեոխոնդրոզն է։

Օստեոխոնդրոզը ողնաշարի հիվանդություն է, որի ժամանակ ախտորոշվում է աճառային հյուսվածքի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններ։ Այն ուղեկցվում է ողնաշարի սկավառակների կառուցվածքային և ֆունկցիոնալ խանգարումներով։ Կախված վնասված հյուսվածքների տեղակայումից տարբերում ենք պարանոցային, կրծքային և գոտկային օստեոխոնդրոզ։ Հիմնական ախտանշանը, որը մատնանշում է այդ հիվանդության զարգացման մասին, ցավի առկայությունն է պարանոցի, մեջքի, գոտկատեղի շրջանում, ավելի խոր ախտահարման դեպքում ցավը ճառագայթում է դեպի ձեռքերը, ոտքերը, կրծքավանդակին, ուսերին։ Օստեոխոնդրոզի ժամանակ նկատվում է մկանային  և զգացողության խանգարում տվյալ ախտահարված շրջանում։
Գրասենյակաին մերսումը օգնում է, որպեսզի կարճ ժամանակահատվածում թուլանա մկանային լարվածությունը, ինչի շնորհիվ կվերականգնվի ողնաշարի շարժունակությունը։ Ավշային և արյան հոսքի լավացման հետևանքով կվերանա ախտահարված հատվածի այտուցը և կվերականգնվի արյան շրջանառությունը, նյարդերի սնուցումը։ Խրոնիկ օստեոխոնդրոզի դեպքում մերսումը օգնում է վերականգնել ատրոֆիկ մկանների ուժը։ Եվ այս ամենը կբերի մարդու ընդհանուր ինքնքազգացողության լավացմանը։